Ծանրորդ Արայիկ Միրզոյանը դարձավ մինչև 23տ Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Արայիկ Միրզոյանը դարձել է մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Միրզոյանը 77 կգ քաշային կարգում «երկամարտի» արդյունքում բարձրացրել է 341 կգ: «Պոկում» վարժությունում նա բարձրացրել է 155 կգ, իսկ «հրում» վարժությունում` 186 կգ և 5 կգ-ով առաջ անցել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Աղասի Աղասյանից:

Աղասի Աղասյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, երրորդ տեղում Սեմի Յաղչին է (Թուրքիա) 325 կգ արդյունքով:

Մինչև այդ Էլեն Գրիգորյանը (53 ք/կ), Ռուբիկ Մամոյանը (62 ք/կ) նվաճել էին արծաթե մեդալներ, Վանիկ Ավետիսյանը (69 ք/կ)`բրոնզե մեդալ:

Նոյեմբերի 25-ին հանդես են գալու Արամ Անդրիկյանը (85 ք/կ),Աղվան Մելիքյանը և Նորայր Վարդանյանը (երկուսն էլ 94 ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---