Արցախը շահագրգռված է Սփյուռքի հետ համագործակցության հաստատման և զարգացման գործում

Արցախը շահագրգռված է Սփյուռքի հետ համագործակցության հաստատման և զարգացման գործում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է «Արցախի զարգացման խումբ» կազմակերպության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են Սփյուռքի ինչպես հայկական, այնպես էլ ոչ հայկական տարբեր կառույցների և Արցախի միջև համագործակցության հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է Արցախի շահագրգռվածությունը նման համագործակցության հաստատման ու զարգացման գործում` այն համարելով ԼՂՀ արտաքին քաղաքականության և ներհայկական կապերի ամրապնդման կարևոր ուղղություններից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---