Հարցում. Ղարաբաղցիները խաղաղություն են ցանկանում, սակայն թերահավատությամբ են վերաբերվում միջազգային կազմակերպություններին

Հարցում. Ղարաբաղցիները խաղաղություն են ցանկանում, սակայն թերահավատությամբ են վերաբերվում միջազգային կազմակերպություններին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միանշանակ ցանկանում է, որ խաղաղություն լինի, հրադադարի ռեժիմն ամրապնդվի և դիպուկահարները ետ քաշվեն շփման գծից: Այդ մասին, ներկայացնելով ԼՂՀ-ում իրականացված հասարակական կազմակերպության հարցման արդյունքները, հայտարարել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) ՀԿ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը: «Պատմական իրադարձությունների և վերջին գործընթացների պատճառով, ղարաբաղցիները թերահավատորեն են վերաբերվում միջազգային կազմակերպություններին: Դա նշանակում է, որ ԵԱՀԿ-ն ու մյուս եվրոպական կազմակերպությունները դեռևս շատ անելիքներ ուներ»,-ասել ՝ Մայքլ Քամբեքը:

Հարցումն իրականացվել է 2010թ. հոկտեմբերի 22-26 ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում և ԼՂՀ 5 շրջաններում՝ Ասկերանում, Հադրութում, Մարդակերտում, Մարտունիում և Շուշիում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---