Հայաստանում փոքր հզորությամբ բեռնատար մեքենաների ապահովագրման գները նվազել են մինչև 26 հազար դրամ

Հայաստանում փոքր հզորությամբ բեռնատար մեքենաների ապահովագրման գները նվազել են մինչև 26 հազար դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հերթական նիստում որոշակի փոփոխություններ են կատարվել պարտադիր ավտոապահովագրման սակագներում, և Կենտրոնական բանկի խորհրդի նիստում արդեն արձանագրվել և ներմուծվել են գործողությունները, մամլո ասուլիսում ասել է Հայաստանի ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

Իր հերթին, բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը հաղորդել է, որ փոփոխությունները վերաբերվում են նրան, որ բեռնատար մեքենաները բաժանվել են երկու կարգի` մինչև 80 ձիաուժ և ավելի քան 81 ձիաուժ: «Փոքր հզորությամբ բեռնատար մեքենաների համար ապահովագրական պոլիսի նվազագույն արժեքը հիմա կկազմի 26 հազար դրամ նախկինի 37 հազար դրամի փոխարեն»,- հաղորդել է նա:

Բացի դրանից, Ավետիսյանի խոսքերով, կցորդը հիմա համարվում է ռիսկի գործոն: «Նախկինում կցորդի համար հաստատվել է 19 հազար դրամի չափով ապահովագրական վճար, երկար բանակցությունների արդյունքում մենք որոշեցինք, որ կցորդը ռիսկի գործոն է, և լրացուցիչ ապահովագրական վճարը կազմելու է 3-11 հազար` կախված նրա կիրառումից և տրանսպորտի տեսակից, որին նա կցված է»,- ասել է նա:

Վաչե Գաբրիելյանը նշել է, որ նախկինում օգտագործվող կցորդներն ընդգրկվել են տրանսպորտային միջոցների ցուցակ, որոնք ենթակա են պարտադիր ապահովագրման միայն ապահովագրման ընթացակարգի պարզեցման պատճառով, բայց, օրենքի համաձայն, նրանք ենթակա չեն պարտադիր ապահովագրման: «Այդ պատճառով որոշում է ընդունվել ռիսկի լրացուցիչ գործոն համարել կցորդ ունեցող մեքենան»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---