25 նոյեմբերի 2010 - 17:15 AMT
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար կարող է դառնալ թուրք դիվանագետը

Թուրքիան մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Ինչպես գրում է Todey՛s Zaman-ը, այդ պաշտոնին է հավակնում դիվանագետ Էրսինա Էրչինը:

Աստանայում ԵԱՀԿ առաջիկա գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կսատարի Էրսինա Էրչինի թեկնածությանը, որը վայելում է ԵԱՀԿ անդամ երկրների մեծամասնության աջակցությունը: 2009թ. ի վեր Էրչինը Թուրքիայի դեսպանն է Բրազիլիայում:

Ներկայիս գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի լիազորություններն ավարտվում են այս տարի: