Ֆրանսահայերը ոչինչ չգիտեն ամբողջ աշխարհից «հայ զինապարտների ու վետերանների մոբիլիզացման» մասին

Ֆրանսահայերը ոչինչ չգիտեն ամբողջ աշխարհից «հայ զինապարտների ու վետերանների մոբիլիզացման» մասին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Իրանի տարածքով օդային տրանսպորտով հակամարտության գոտի տեղափոխելու ենթակա զինապարտների ու վետերանների համակարգման կենտրոնների ստեղծման մասին տեղեկատվությունն այնքան անիմաստ է, որ մեկնաբանությունների կարիք չունի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրոպայի Հայկական ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: «Ես այդ մասին ոչինչ չեմ լսել, թեև այնտեղ Ֆրանսիան մատնանշվում է որպես այն երկրներից մեկը, որտեղից զինակոչվելու են զինապարտ հայերը: Դա պարզապես աբսուրդ է»,- ընդգծել է նա:

REGNUM Новости ԼԳ տեղեկությունների համաձայն, աշխարհի 4 երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ուրուգվայի ազգությամբ հայ խոշոր գործարարները կենտրոններ են ստեղծել զինապարտների ու վետերանների համակարգման նպատակով, ում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ծրագրվում է Իրանի տարածքով օդային տրանսպորտով հակամարտության գոտի տեղափոխել:

Ինչպես գործակալության թղթակցին անհայտ մնալու պայմանով հաղորդել է «Կանխարգելիչ մոբիլիզացիա» ծրագրի նախաձեռնողներից մեկը` ազգությամբ հայ ռուսական խոշոր գործարար, աշխատանքն ընթանում է վերջերս ստեղծված «Հայ զինապարտների և վետերանների միություն» Միջազգային հայկական հասարակական շարժման շրջանակներում: Նրա խոսքով, տեղեկատվությունը տվյալների միասնական բազա է հավաքվում երեք լեզվով` ռուսերեն, անգլերեն և իսպաներեն: Մոբիլիզացիոն շարժման ակտիվիստների հաշվարկներով` ընդհանուր առմամբ շարժմանը կարող են մասնակցել մինչև 200 հազար հայեր աշխարհի ավելի քան 38 երկրներից: Աղբյուրը հավելել է նաև, որ հայկական սփյուռքի մոբիլիզացիոն պահեստի «տեղեկատվա-վերլուծական կմախքն» արդեն կազմվել է աշխարհի մի քանի առաջատար երկրների հատուկ ծառայությունների նախկին և գործող աշխատակիցների թվից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---