Էրդողանն առաջարկել է մերձավորարևելյան «Շենգեն» ներմուծել

Էրդողանն առաջարկել է մերձավորարևելյան «Շենգեն» ներմուծել

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արաբական երկրների հետ այնպիսի գոտու ձևավորման օգտին, որը գործում է ԵՄ-ում՝ Շենգենի համաձայնագրի գոտու նմանությամբ: Ելույթ ունենալով Լիբանանում, որտեղ նա գտնվում է պաշտոնական այցով, Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան համաձայնագրեր է կնքել մուտքի արտոնագրերի վերացման մասին Սիրիայի, Լիբանանի, Լիբիայի ու Հորդանանի հետ: «Եվրամիությունն ասում է Շենգեն: Ինչո՞ւ մենք չենք կարող մեր միջև նման մի բան իրագործել: Թուրքիան վարում է հարևանների հետ զրոյական խնդիրների քաղաքականություն և անկեղծորեն գործում է այդ ուղղությամբ»,-ասել է թուրք վարչապետը:

Էրդողանը նաև հայտնել է, որ մտադիր է Համագործակցության խորհուրդ ստեղծել Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի ու Հորդանանի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---