25 նոյեմբերի 2010 - 19:27 AMT
ԼՂՀ-ին կից տարածքներում իրադրության վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելության հաշվետվությունը կներկայացվի Բաքվում և Երևանում 2011թ.

ԼՂՀ-ին կից տարածքներում իրադրության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատման առաքելության հաշվետվությունը կներկայացվի Բաքվում և Երևանում հաջորդ տարվա սկզբին: Այդ մասին լրագրողներին է հաղորդել այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկլի խմբի Ֆրանսիայից համանախագահ Բեռնար Ֆասյեն, հաղորդում է ԱՊԱ-ն:

Հոկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատման առաքելությունն այցելել էր Ղարաբաղին կից ազատագրված տարածքներ: Առաքելության կազմի մեջ համանախագահներից բացի մտնում էին ՄԱԿ Փախստականների գործերով գերագույն կոմիսարիատի ներկայացուցիչներ: