«Սփյուռքում հայ զինապարտների ու վետերանների մոբիլիզացման» մասին տեղեկատվությունը խիստ նման է սադրանքի

«Սփյուռքում հայ զինապարտների ու վետերանների մոբիլիզացման» մասին տեղեկատվությունը խիստ նման է սադրանքի

PanARMENIAN.Net - «Սփյուռքում հայ զինապարտների ու վետերանների մոբիլիզացման» մասին տեղեկատվությունը խիստ նման է սադրանքի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Հայերի միության (ՌՀՄ) փոխնախագահ Լևոն Մանուկյանը: Նրա խոսքով` ոչ ՌՀՄ-ն, ոչ Ռուսաստանի հայ համայնքը, որում ավելի քան 2 միլիոն մարդ է բնակվում, այդ մասին ոչինչ չգիտեն: «Ինչ-որ մեկն Ինչպես Հայաստանին, այնպես էլ Սփյուռքին մատնելու ուժեղ ցանկություն ունի, ու չգիտես ինչու դա կատարվում է հենց Մոսկվայից: Ես գտնում եմ, որ դա ամբողջովին սուտ և աբսուրդ տեղեկատվություն է»,- ընդգծել է Մանուկյանը:

REGNUM Новости ԼԳ տեղեկությունների համաձայն, աշխարհի 4 երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ուրուգվայի ազգությամբ հայ խոշոր գործարարները կենտրոններ են ստեղծել զինապարտների ու վետերանների համակարգման նպատակով, ում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ծրագրվում է Իրանի տարածքով օդային տրանսպորտով հակամարտության գոտի տեղափոխել:

Ինչպես գործակալության թղթակցին անհայտ մնալու պայմանով հաղորդել է «Կանխարգելիչ մոբիլիզացիա» ծրագրի նախաձեռնողներից մեկը` ազգությամբ հայ ռուսական խոշոր գործարար, աշխատանքն ընթանում է վերջերս ստեղծված «Հայ զինապարտների և վետերանների միություն» Միջազգային հայկական հասարակական շարժման շրջանակներում: Նրա խոսքով, տեղեկատվությունը տվյալների միասնական բազա է հավաքվում երեք լեզվով` ռուսերեն, անգլերեն և իսպաներեն: Մոբիլիզացիոն շարժման ակտիվիստների հաշվարկներով` ընդհանուր առմամբ շարժմանը կարող են մասնակցել մինչև 200 հազար հայեր աշխարհի ավելի քան 38 երկրներից: Աղբյուրը հավելել է նաև, որ հայկական սփյուռքի մոբիլիզացիոն պահեստի «տեղեկատվա-վերլուծական կմախքն» արդեն կազմվել է աշխարհի մի քանի առաջատար երկրների հատուկ ծառայությունների նախկին և գործող աշխատակիցների թվից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---