ՎիվաՍել-ՄՏՍ-ը թողարկել է «Օնլայն SMS» ծառայությունը: Այսինքն, առանց վեբ կայք մուտք գործելու, կարելի է համակարգչից ուղարկել SMS հաղորդագրություններ, պահպանել բաժանորդների հեռախոսահամարներն ու խմբավորել դրանք, ստեղծել SMS նմուշներ, ծրագրել հաղորդագրությունների ուղարկումը և շատ ավելին: Ի դեպ, այս բոլոր գործողությունները կարտացոլվեն նաև «Ինտերնետ օգնական» պորտալի բաժանորդների էջում և հակառակը` պորտալից կատարված ցանկացած գործողություն կարտացոլվի նրանց համակարգչում:
Պետք է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքից ներբեռնել «Օնլայն SMS» ծրագիրը և տեղադրել այն համակարգչում: Եթե օգտագործողը գրանցված է «Ինտերնետ օգնական» պորտալում, ապա «Օնլայն SMS» ծրագիր կարող է մուտք գործել պորտալի իր գաղտնաբառով: Եթե ոչ` պարզապես կարող է ուղարկել SMS բառը 111 կարճ համարին և քիչ անց կստանա գաղտնաբառ, որով կարող է մուտք գործել ինչպես «Օնլայն SMS» ծրագիր, այնպես էլ «Ինտերնետ օգնական» պորտալ:
111 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի արժեքն է 10 դրամ (ներառյալ ԱԱՀ), հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: