Ֆրանսիական ընկերությունները միանգամայն հաջող են աշխատում Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում25 նոյեմբերի 2010 - 21:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Ինչպես հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապի ծառայությունը, փոխվարչապետը նախ շնորհավորեց և հաջողություններ մաղթեց դեսպանին` բարձր գնահատելով երկու երկրների միջև ջերմ բարեկամական հարաբերությունները: Ա. Գևորգյանը նշեց, որ ստեղծված է երկկողմ բավականին լայն գործակցություն ինչպես տնտեսական, կրթամշակութային, այնպես էլ ապակենտրոնացված մակարդակով: «Սա նաև այն համագործակցությունն է, որն ավելի է ամրապնդում երկու երկրների միջև ինչպես քաղաքական երկխոսությունը, այնպես էլ տնտեսական փոխգործակցությունը»,- նշեց փոխվարչապետը: Արմեն Գևորգյանը նկատեց նաև, որ ֆրանսիական ընկերությունները բավական լուրջ ներկայացված են ու հաջողությամբ աշխատում են տնտեսական ոլորտում և մասնավորապես` ենթակառուցվածքների համակարգում: Դեսպանն իր հերթին տեղեկացրեց, որ արդեն եղել է որոշ մարզերում և հանդիպել ֆրանսիական համայնքների հետ գործակցող համայնքների ղեկավարների հետ: Նա նշեց, որ շարունակելու է այցելությունները, և իր գործունեությամբ կաջակցի այդ կապերի խորացմանը` ավելացնելով, որ նման փոխգործակցությունը վկայում է երկու երկրների հարաբերությունների կենսունակության մասին: Անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին` դիվանագետը կարևորեց գոյություն ունեցող համագործակցության առավել խորացումն ու դիվերսիկացումը: Զրուցակիցներն անդրադարձան նաև միգրացիոն ոլորտում գործակցության հարցերին` ինչպես Հայաստան-Եվրամիություն, այնպես էլ երկկողմ ձևաչափով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |