26 նոյեմբերի 2010 - 10:13 AMT
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետուստամարաթոնի արդյունքում հավաքվել է 20.8 մլն դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Ջուրը կյանք է» հեռուստամարաթոն 2010-ի ընթացքում հավաքվել է 20.8 մլն դոլար: Ինչպես հաղորդում է հիմնադրամի մամլո ծառայությունը, հեռուստամարաթոնը տևել է 12 ժամ և հեռարձակվել ԱՄՆ-ում, Հայաստանում և սփյուռքի երկրներում:

Ուղիղ հեռարձակումը կայացել է Հոլիվուդից, շոուի ժամանկ հնչել է հայկական երաժշտություն, մասնակցել են քաղաքական և հասարակական գործիչներ, որոնք երկար տարիներ աջակցում են «Հայաստան» հիմնադրամին:

Հեռուստամարաթոնից առաջ հեռախոսային մարաթոններ են տեղի ունեցել Մոսկվայում և Փարիզում: Մոսկվայում հայ գործարարները խոստացել են տրամադրել 8 մլն դոլար, իսկ Փարիզում հավաքվել է 1.3 մլն եվրո: