Երևանում կայացավ հայ օլիմպիական չեմպիոններին նվիրված նամականիշերի մարման արարողություն![]() 26 նոյեմբերի 2010 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին կայացել է 4 նամականիշերի մարման արարողություն` նվիրված օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանին (ծանրաձող, 1980), Վլադիմիր Ենգիբարյանին (բռնցքամարտ, 1956), Ֆաինա Մելնիկին (սկավառակի նետում, 1972) և խոշորագույն միջազգային մրցաշարերին, որոնք տեղի են ունեցել 2010-ին` Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղեր, Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղեր և ֆուտբոլի աշխարհի առաջնություն: «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արման Խաչատրյանի խոսքերով, պատահական չէ, որ նամականիշերի վրա դրոշմված են օլիմպիական չեմպիոնները, քանի որ նրանց շնորհիվ հայկական սպորտը հասել է նման բարձունքների: ՀԱՕԿ փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը նշել է, որ այդ նամականիշերը կնպաստեն պատանի մարզիկների մոտ մարզական ոգու զարգացմանը, ինչն իր հերթին հնարավորություն կտա արժանի կերպով ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում: «Ֆիլատելիստները շատ բարձր են գնահատում սպորտային նամակաշիները, և մենք ուրախ ենք, որ նման կերպ ներկայացնում ենք Հայաստանը տարբեր ֆիլատելիստական ցուցահանդեսներում»,- ասել է ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |