Հայաստանում ոչխարի մսի գները չեն նվազում

PanARMENIAN.Net - Հայաստանում կենդանաբուծության ոլորտում գոյություն ունեն մի շարք խնդիրներ, իսկ իշխանությունների կանխատեսումները ոչխարի մսի գների նվազման վերաբերյալ այդպես էլ չիրագործվեցին: Մասնավորապես, կաթի և մսի արտադրության անկումն արձանագրվել է 10-15 տոկոսի մակարդակով, Երևանում նոյեմբերի 26-ին մամլո ասուլիսում ասել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը` ամփոփելով ընթացիկ գյուղատնտեսական տարվա արդյունքները:

Ինչպես նշել է մասնագետը, լուրջ խնդիր է աֆրիկյան ժանտախտը, որի հետ 3 տարի շարունակ պայքար է մղվում, սակայն, անարդյունք: Բերբերյանը նշել է, որ կարանտինային ծառայությունները չեն աշխատում, ինչի մասին վկայում է թռչնագրիպի շարունակվող համաճարակը, որը լրջորեն վնասել է փոքր ֆերմերային տնտեսություններին: «Այդ կառույցները չեն հասկանում, որ կա խոշոր թռչնաֆաբրիկաներին վարակելու վտանգ»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---