ԵՄ խորհրդատվական խումբը Հայաստանում կշարունակի գործունեությունը ևս 3 տարի

ԵՄ խորհրդատվական խումբը Հայաստանում կշարունակի գործունեությունը ևս 3 տարի

PanARMENIAN.Net - Հայաստանի և Եվրամիության միջև քաղաքական համագործակցությունն ինտենսիվ զարգանում է և հանդիսանում Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը: Այդ մասին, ելույթ ունենալով «Եվրոպական հեռանկարները «Արևելյան գործընկերություն» ծրագրի և Հայաստան-ԵՄ ասոցիատիվ համաձայնության մասին բանակցությունների գործընթացի շրջանակներում», հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարդյանը: Նրա խոսքերով, Հայաստանը տարբեր ոլորտներում ակտիվ կերպով ընդգրկված է ԵՄ-ի հետ համագործակցության գործընթաց: Ինչպես նշել է Բաղդասարյանը, այդ համագործակցության շրջանակներում Հայաստանն իրագործում է ավելի քան 500 միջոցառումներ 197 ուղղություններով: «Այդ առումով «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը հատկապես կարևոր է, քանի որ այն նոր և հզոր խթան է հանդիսանում ԵՄ հետ համագործակցության համար»,- ասել է նա:

Բաղդասարյանը հաղորդել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության բաղադրիչներից է Հայասանում ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքը, որի աշխատանքի ժամկետը երկարացվել է ևս երեք տարով: Արթուր Բաղդասարյանը հերթական անգամ Հայաստանի պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս կիրառել համագործակցության հնարավորությունները և գործիքները` տրամադրված «Արևելյան գործընկերության» կողմից:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---