Գորան Լենմարկեր. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն Երևանի ու Անկարայի, այլ նաև ողջ Եվրոպայի համար

Գորան Լենմարկեր. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն Երևանի ու Անկարայի, այլ նաև ողջ Եվրոպայի համար

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հարկավոր է շարունակել, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն Երևանի ու Անկարայի, այլ նաև ողջ Եվրոպայի համար, ասել է Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրման ինստիտուտի գործադիր խորհրդի նախագահ Գորան Լենմարկերը: Ըստ նրա, պատմական տարաձայնությունների հանգուցալուծումն ու սահմանի բացումը կարևոր տարր է Հայաստանի ու Թուրքիայի եվրաինտեգրման ճանապարհին: «Ինչպես Անկարայում, այնպես էլ Երևանում ես բազմիցս եմ ասել, որ հարկավոր է շարունակել այդ գործընթացը, ես գիտեմ, որ թուրքական ղեկավարության մեջ կան մարդիկ, որոնք անկեղծորեն ցանկանում են հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»,-ասել է Լենմարկերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---