26 նոյեմբերի 2010 - 16:24 AMT
ԼՂՀ ԱԳՆ-ն կանխատեսումներ չի անում ԵԱՀԿ առաջիկա գագաթնաժողովի վերաբերյալ

«Ես չեմ կանխատեսում, այլ սպասում եմ, տեսնենք, ինչով է ավարտվելու, որ կարողանանք եվս մեկ անգամ մեր դիրքորոշումները հստակեցնենք. Ինչ կլինի, կապրենք կտեսնենք»,-Երևանում լրագրողներին է ասել Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Գերոգի Պետրոսյանը:

Դեկտեմբերի 1-2-ը Աստանայում տեղի կունենա ԵԱՀԿ գագաթնաժողով, որին կմասնակցեն կազմակերպության անդամ երկրների նախագահներն ու կառավարության ղեկավարները: Միջազգային փորձագետներն ու միջնորդները հուսով են, որ գագաթնաժողովում որոշակի առաջընթաց կգրանցվի Ղարաբաղի հարցում: