26 նոյեմբերի 2010 - 16:31 AMT
Սամվել Սեմերջյան. Մենք չպետք է խուսափենք հայկական բանակում առկա խնդրիների մասին խոսելուց

Ընթացիկ տարում հայկական բանակում զինծառայողների մահվան պատճառ հանդիսացած 44 միջադեպ է գրանցվել: Այդ մասին «Սարդարապատ» շարժման նախաձեռնած Հայաստանի այլընտրանքային խորհրդարանի Ազգային անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի նիստում հայտարարել է շարժման անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Ըստ նրա, 44 միջադեպից միայն 7-ի մեղքն է հակառակորդինը, մյուսները տեղի են ունեցել բանակի ներսում: «Շաբաթը մեկ դժբախտ պատահարներ են տեղի ունենում»,-ասել է նա: Խզմալյանը նշել է նաև, որ վիճակը բարելավելու համար իշխանափոխությունը բավարար չէ, հարկավոր է փոխել ողջ համակարգը:

Իր հերթին ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Սեմերջյանը ասել է, որ պետք չէ խուսափել հայկական բանակում առկա խնդրիների մասին խոսելուց: «Մենք երբեք չենք քննարկել նման միջադեպերը, այդ պատճառով այսօր մեր բանակը հայտնվել է նման վիճակում»,-ասել է նա: