26 նոյեմբերի 2010 - 17:17 AMT
Դավիթ Հարությունյան. Փոփոխությունները ՀՀ Ընտրական օրենսգրքում չեն կարող լիովին բացառել ընտրակեղծիքները

Փոփոխությունները ՀՀ Ընտրական օրենսգրքում կարող են բարելավել ընտրությունների հետ կապված վիճակը երկրում, սակայն չեն կարող լիովին բացառել ընտրակեղծիքները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով ՀՀ ընտրական համամասնական ու մեծամասնական համակարգերին՝ Հարությունյանն ասել է, որ ներկա համակարգը ամենաօպտիմալ տարբերակն է: Նա հայտնել է նաև, որ շուտով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսամնասիրի ՀՀ ԸՕ վերանայման վերաբերյալ քաղաքական ուժերի, ՈԿԿ-ների և շարքային քաղաքացիների առաջարկները: