26 նոյեմբերի 2010 - 18:07 AMT
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Նոյեմբերի 27-30-ը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան աշխատանքային այցով գտնվելու է Հայաստանում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին ՀԱՊԿ մամլո ծառայությունից, այցի նպատակն է քննարկել այս տարվա դեկտեմբերի 9-10 կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստմանը վերաբերող հարցերը:

ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թաջիկստանն ու Ուզբեկստանը: