26 նոյեմբերի 2010 - 18:15 AMT
2010թ. երրորդ եռամսյակում Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է 8%-ով

2010թ. երրորդ եռամսյակում ՀՀ տարածքում բանկային համակարգով իրականացված

անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 4810 մլրդ դրամ (քանակը` 1977716): Ինչպես հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, ԿԲ վճարային համակարգերով իրականացված վճարումների ծավալը կազմել է 3969 մլրդ դրամ, իսկ քանակը` 860929:

2010թ. երրորդ եռամսյակում ՀՀ կենտրոնական բանկի համակարգերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 8%-ով (283 մլրդ դրամով), իսկ քանակը` ավելացել է 20%-ով (145743-ով): ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված փոխանցումների ծավալը 2010թ. երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 30%-ով (927 մլրդ դրամով), իսկ քանակը ավելացել է` 50394-ով (6 %-ով): ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված դրամական փոխանցումների միջին օրական ծավալը (առանց բորսայական գործառնությունների) կազմել է մոտ 62 մլրդ դրամ, իսկ քանակը` 13452: Դրամական փոխանցումների միջին օրական ծավալը 2009թ. երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 4.4 մլրդ դրամով (քանակը` ավելացել է 2277-ով): Բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված միջին օրական փոխանցումների ծավալը կազմել է 146 մլրդ դրամ (ավելացել է 8%-ով):