26 նոյեմբերի 2010 - 19:18 AMT
Հայտնի են դարձել Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության չեմպիոնները

Նոյեմեբերի 26-ին Երևանում ավարտվեց Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության առաջնությունը, որին մասնակցել են 44 մարզուհիներ Երևանի, Գյումրու և Կապանի 4 մարզադպրոցներից:

PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանն ասել է, որ սպորտի վարպետի թեկնածու ծրագրի չորս մարզաձևում հաղթող է ճանաչվել Մարիա Չապովալովան (Երևան):

Սպորտի վարպետի ծրագրի երկու մարզաձևում՝ գնդակ և ժապավեն, Հայաստանի չեմպիոն դարձավ Ինեսսա Սիմոնյանը Գյումրիից: Իսկ գնդակ և բուլավա մարզաձևերում առաջին տեղերը զբաղեցրին Մերի և Սոնա Իսրայելյաննները:

Տարեվերջին տեղի կունեա գեղարվեստական մարմնամարզության ևս մեկ մրցաշար: Դեկտեմբերին Կենտրոն համայնքի ավանդական մրցաշարին կմասնակցեն պատանի մարմնամարզուհիները;