27 նոյեմբերի 2010 - 11:23 AMT
Պիտեր Սեմնեբի. Ղարաբաղյան հակամարտության գործընթացում այժմ շատ նուրբ պահ է

Ադրբեջանում այցով գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:

Բանակցությունների ընթացքում կողմերը անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը, սակայն հատուկ ներկայացուցիչը չի մեկնաբանել այդ հարցը, ասելով. «Այժմ շատ նուրբ պահ է: Համանախագահները այցով տարածաշրջանում են գտնվում, բանակցությունները շարունակվում են: Մենք դրական ենք համարում բանակցությունների շարունկությունը», հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: