Հեռուստամարաթոն-2010 ընթացքում Ուկրաինայի հայերը հանգանակել են շուրջ 200 հազար դոլար

PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն-2010 ընթացքում հանգանակել են շուրջ 200 հազար դոլար: Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի նախաձեռնությամբ հեռուստամարաթոնին մասնակցել են նաև Ուկրաինայի հայ ձեռնարկատերերը:

Ուկրաինայի հայերը հեռուստամարաթոնի ողջ ընթացքում առաջին անգամ են նման ակտիվ մասնակցություն ունեցել, հաղորդում է Analitika.at.uaն:

Հեռուստամարաթոն-2010-ի արդյունքում հանգանակվել է շուրջ 20, 8 մլն դոլար: Ինչպես հայտնում է հիմնադրամի մամլո ծառայությունը, հեռուստամարաթոնը շարունակվել է 12 ժամ և հեռարձակվել է Հայաստանում, ԱՄՆ-ում, և հայաշատ այլ երկրներում:

Հեռուստամարաթոնը անց է կացվում 1998թ. Անցյալ տարի հանգանակնվել էր 15,8 մլն դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---