27 նոյեմբերի 2010 - 12:23 AMT
Իգոր Պոպով. Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը կմասնակցեն Աստանայի գագաթնաժողովին

Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը կմասնակցեն Աստանայի գագաթնաժողովին, հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

«Դեռևս քննարկվում է, թե ինչ ձևաչափով կանցնի հանդիպումը: Ենթադրում եմ, որ արդյունքները հայտնի կլինեն հանդիպման նախօրեին»,-ասել է նա լրագրողներին Բաքվում:

Անդրադառնալով Երևանում տեղի ունեցած հանդիպումներին՝ ռուս համանախագահը նշել է, որ այդ հանդիպումները նորմալ են անցել: «Հանդիպումն անցել է նորմալ և գործնական ռիթմով: Մենք քննարկել ենք Աստանայի գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը: Բաքվում մեզ մոտ գործնական հանդիպում է նախատեսված, իսկ հետո մենք կմեկնենք Աստանա», ասել է նա, հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը: