WikiLeaks կայքը կարող է վերջնականապես փչացնել Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

WikiLeaks կայքը կարող է վերջնականապես փչացնել Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

PanARMENIAN.Net - Սկնադալային հեղինակություն ունեցող WikiLeaks կայքը կարող է վերջնականապես փչացնել Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Այս անգամ արաբական մամուլին նյութեր են ներկայացվել այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ն համագործակցել Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ:

PKK անդամներին ամերիկացիները, ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի գործընկերները իրենց փաստաթղթերում անվանում են «ազատության մարտիկներ ու իսկական թուրքեր, նաև ազատում էին նրանց գերությունից: Անկարան իր պարտքը Վաշինգտոնի առջև կատարում էր ոչ պակաս պատասխանատվությամբ: Նրա տարածքում հանգիստ ապրում էին Իրաքի քաղաքացիները, որոնք զենք ու զինամթերք էին առաքում Ալ-Քաեդային:

Ինչպես գրում է Jerusalem post-ը, Al-Hayat-ը փաստաթղթերը ստացել է անձամբ WikiLeaks վարչական ղեկավարից, որը խնդրել էր նաև օգնել կամավորներ գտնելու հարցում, որոնք տիրապետում են թուրքերենի:

Կայքը խոստանում է ավելի շատ սկանդալային մանրամասներ: «Այդ փաստաթղթերի հրապարակումը սպառնում է ԱՄՆ շահերին», հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---