27 նոյեմբերի 2010 - 12:48 AMT
ԱՄՆ կարո՞ղ է պատերազմ սկսել Իրանի դեմ

ԱՄՆ-ն դիտարկում է իրանական միջուկային խնդրի ռազմական լուծման հնարավորութունը արդեն բավական տևական ժամանակ, սակայն բանակցությունները մնում են գերադասելի տարբերակ: Այդ մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայքլ Մալլենը:

«Ես կարծում եմ, որ կարևոր է կենտրոնանալ երկխոսության ու փոխգործակցության վրա, սակայն կարելի է մոտենալ դրան իրատեսորեն՝ գնահատելով, թե արդյոք Իրանը պատրաստվում է այնուամենայնիվ ճշմարտությունն ասել և ինչ-որ բան անել:

Փաստորեն տեղեկություններն ու հետախուզության տվյալները, որոնք ես տեսել եմ, վկայում են գործերի ճիշտ հակառակ վիճակի մասին: Իրանը դեռևս հստակ մտադիր է միջուկային զենք ստեղծել»,-հավելել է ծովակալը: