Մարսելում քննարկում են Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերականգնման հարցերը

Մարսելում քննարկում են Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերականգնման հարցերը

PanARMENIAN.Net - Մարսելում իր աշխատանքն է սկսել Արևմտյան Հայաստանի հայերի Հայ ազգային խորհրդի երրորդ կոնգրեսը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արևմտյան Հայաստանի հայերի Հայ ազգային խորհրդի հիմնադիրներից մեկը՝ Արմենակ Աբրահամյանը, երկու օրում կոնգրեսի մասնակիցները կքննարկեն Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերականգնմանն առնչվող տարբեր խնդիրներ, Ջավախքի սոցիալական խնդիրները և այլ հարցեր:

«Բոլոր հարցերը քննարկվելու են առանձին աշխատանքային խմբերում: Մենք կաշխատենք կոնկրետ իրավական քայլեր ու գործողություններ մշակել, որոնց միջոցով Արևմտյան Հայաստանի հայերը կվերականգնեն իրենց պատմական իրավունքները միջազգային ատյաններում, ինչպիսիք են ՄԱԿ-ն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»,-ասել է Աբրահամյանը: Ըստ Աբրահամյանի, այդ նպատակով Կոնգրեսը կքննարկի ազգային արխիվի ստեղծման հարցը, որտեղ կհավաքվեն Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերը:

Կոնգրեսում ելույթ կունենան հասարակական, քաղաքական գործիչներ, փորձագետներ Հայաստանից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից: Երկու աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցները որոշումներ կկայացվեն և եզրահանգումներ կարվեն 2011թ. կազմակերպության գործունեութայն վերաբերյալ:

«Նման միջոցառման անցկացումը շատ կարևոր է: Արևմտյան Հայաստանի հայերը տարածաշրջանի բնիկներն են: Ըստ ՄԱԿ-ի բնիկ ժողովրդների մասին բանաձևի մենք կարող ենք վերականգնել մեր իրավունքներն ու Թուրքիային ու Ադրբեջանին պատասխանատվության կանչել»,-ասել է Արմենակ Աբրահամյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---