27 նոյեմբերի 2010 - 13:48 AMT
Ռուսերենին տիրապետող օտարերկրացի քաղաքացիները կկարողանան ծառայել ՌԴ զինված ուժերում

Ռուսերենին տիրապետող օտարերկրացի քաղաքացիները կկարողանան ծառայել ՌԴ զինված ուժերում պայմանագրային հիմունքով, որպես զինվորներ, նավաստիներ, ենթասպաներ, ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում, որ հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում: Գլխավոր շտաբը պարզաբանել է, որ ՌԴ քաղաքացիություն ունեցողները բարձր պաշտոններ չեն զբաղեցնի:

Նման պրակտիկա գոյություն ունի 2004թ. ի վեր, սակայն ցանկացողներ դեռեևս չեն եղել:

Ինչպես ասել է ռազմական փորձագետ Գոլցը, նոր կաննոները քիչ են տարբերվում հներից: Կա միայն մեկ կարևոր նորարարություն. Եթե նախկինում պայմանագրային զինծառայողը պետք է ունենար միջնակարգ դպրոցի ավարտական փաստաթուղթ, ապա այժմ դա պարտադիր չէ: Միակ պահանջներն են ռուսաց լեզվի իմացությունը կենցաղային մակարդակով, ֆիզիկական և հոգեկան առողջությունը, 18-30տ: Նախատեսվում է, որ օտարերկրացիները կստանան նույնպիսի աշխատավարձ, ինչ ՌԴ քաղաքացիները, իսկ պայմանագիրը կկնքվի ոչ թե 3, այլ 5 տարով:

Երեք տարվա ծառայությունը օտարերկրացի զինվորին ՌԴ քաղաքացիություն ստանալու իրավունք կտա, հաղորդում է BBC-ին: