27 նոյեմբերի 2010 - 15:27 AMT
Ռոբերտ Բրադկեն Էլմար Մամեդյարովին տեղեկացրել է Երևանում կայացած բանակցությունների բովանդակության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպման ժամանակ քննարկվել են Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի նախաշեմին ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների աշխատանքային պահերը: Բացի դրանից, ամերիկացի դիվանագետը Մամեդյարովին տեղեկացրել է Երևանում կայացած բանակցությունների բովանդակության մասին: