Ղազախստանի ԱԳ փոխնախարարը հիշեցրեց էական դերի մասին, որը խաղում է ԵԱՀԿ ՄԽ-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ28 նոյեմբերի 2010 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի ԱԳ փոխնախարար Կոնստանտին Ժիգալովը հայտարարել է ԵԱՀԿ պոտենցիալը բարձացնելու անհրաժեշտության մասին հակամարտությունները լուծելու և կանխարգելելու համար: Ինչպես հայտնում է «Ինտերֆքասը», այդ մասին նա հայտարարել է Աստանայում ԵԱՀԿ ամփոփոիչ համաժողովի լիակազմ նիստում: «Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ շարունակում է էական դեր խաղալ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հենց այսօր ՄԽ ներկայացուցիչները ժամանել են Աստանա, նրանք ակտիվ աշխատում են ձգձգվող հակամարտության վերաբերյալ բոլոր ձևակերպումներին բավարարում տալու համար, ինչը շատ բարդ է»,- ասել է Ժիգալովը: Կոնստանտին Ժիգալովն ընդգծել է, որ հակամարտությունների թեման առավել բարդ էր ԵԱՀԿ ամփոփիչ համաժողովում: Իր հերթին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն հավելել է. «Եկել է էջը շուռ տալու ժամանակը, որպեսզի երկու հարևան երկրները կարողանան ապրել բարեկամության մթնոլորտում»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |