WikiLeaks կայքը հրապարակել է Ադրբեջանի նախագահի գաղտնի բանակցություններն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիլյամ Բերնսի հետ

WikiLeaks կայքը հրապարակել է Ադրբեջանի նախագահի գաղտնի բանակցություններն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիլյամ Բերնսի հետ

PanARMENIAN.Net - Բաքվում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած գաղտնի զրույցում բարձրաստիճան պաշտոնյա Դոնալդ Լուն հաղորդել է պետքարտուղարի տեղակալ Վիլյամ Բերնսի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև խորհրդակցության մասին, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հայ-թուրքական Արձանագրությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների միավորված քննարկման օգտին: Ինչպես հաղորդում է WikiLeaks կայքը, Ալիևը նաև կոչ է արել հետաձգել արձանագրությունների վավերացումը, որը, նրա կարծիքով, պետք է տեղի ունենա ապրիլի 24-ից հետո, որը «դամոկլյան սրի» նման կախված է տարածաշրջանում քաղաքական նախաձեռնությունների վրա:

Ամերիկյան դիվանագետ Լուն գրում է. «Ուիլյամ Բերնսն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը կարող է քաղաքական տարածություն ստեղծել Սարգսյանի համար Լեռնային Ղարաբաղի հարցում ավելի ճկուն լինելու համար և հակառակը, Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացի ձախողումը կհանգեցնի լուրջ բացասական հետևանքների ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Լուն կրկնել է Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը «դամոկլյան սրի» նման կախված է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

Զրույցի ձայնագրության համաձայն, Իլհամ Ալիևը կոչ է արել Բերնսին ճնշում գործադրել Հայաստանի վրա` հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ վերջին առաջարկն ընդունելու համար: Ալիևն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը չի քննարկվում և կոչ է արել միջազգային հանրությանը մեկուսացնել Հայաստանին, եթե նա չհամաձայնվի ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների փաթեթին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---