ՌԴ կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել Պուտինի բնութագրումը WikiLeaks-ում

ՌԴ կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել Պուտինի բնութագրումը WikiLeaks-ում

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը չի կարող հանդես գալ WikiLeaks կայքի կողմից հրապարակված դիվանագիտական նյութերի մեկնաբանություններով, որտեղ խոսքը, մասնավորապես, գնում է Ռուսաստանի մասին, հայտարարել է կառավարության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Փաստաթղթերում եղել են համաշխարհային առաջնորդների բնութագրեր, այդ թվում` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի: Նրան անվանել են «առաջնորդ» և քաղաքական գործիչ, որը հարում է ավտորիտար մեթոդների: Պեսկովի խոսքերով, այս առիթով մեկնաբանություն տալուց առաջ անհրաժեշտ է համոզվել նյութերի իսկության մեջ և պարզել ամերիկյան պաշտոնյաների պաշտոնները, որոնք նման բնութագիր են թույլ տվել: «Եվ ընդհանրապես պարզել, արդյոք Պուտինի մասին է խոսքը: Միայն դրանից հետո կարելի է ինչ-որ բան մեկնաբանել»,- հայտարարել է նա, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---