29 նոյեմբերի 2010 - 13:29 AMT
Դավիթ Նալբանդյանը վարկանիշային ցուցակում շարունակում է զբաղեցնել 27-րդ տեղը

Թենիսի միջազգային ասոցիացիան՝ ATP-ն, նոյեմբերի 29-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային աղյուսակը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վարկանիշային ցուցակում շարունակում է զբաղեցնել 27-րդ տեղը 1480 միավորով:

Վարկանիշը շարունակում են գլխավորել US Open 2010 հաղթող Ռաֆայել Նադալը (Իսպանիա) 12450 միավորով, Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա) 2-րդ տեղում է 9145 միավորով, 3-րդ տեղում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 6035 միավորով: