29 նոյեմբերի 2010 - 14:02 AMT
Հայաստանի Արմավիր մարզում բացվել և օծվել է Սբ. Աստվածածին եկեղեցին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ նախօրեին Արմավիր մարզի Շահումյան համայնքում բացվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, որի կառուցման աշխատանքները սկսվել էին դեռ 2009 թվականին։ Եկեղեցին կառուցվել է գյուղի նախկին բնակիչ Կարեն Հովհաննիսյանի բարերարությամբ։ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ և թեմի հոգևորականների մասնակցությամբ կատարվել է եկեղեցու օծումը։ Եկեղեցու հանդիսավոր բացմանը հաջորդել է տոնախմբություն։