Ռուս դիվանագետը գտնում է, որ ԵԱՀԿ գագաթնաժողովն Աստանայում կարևոր հարթակ կդառնա Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունը շարունակելու համար

Ռուս դիվանագետը գտնում է, որ ԵԱՀԿ գագաթնաժողովն Աստանայում կարևոր հարթակ կդառնա Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունը շարունակելու համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ինչպես հայտնում է Ղազախստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցեր: Պոպովը հաղորդել է, որ իրենք պատմել են գործող նախագահին Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ հանդիպումների արդյունքների մասին: Ըստ նրա, ԵԱՀԿ գագաթնաժողովն Աստանայում կարևոր հարթակ կդառնա Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունը շարունակելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---