Հունահռոմեական ըմբշամարտի Անրի Դելանի hուշամրցաշարում Հայաստանի հավաքականը 5 մեդալ նվաճեց

Հունահռոմեական ըմբշամարտի Անրի Դելանի hուշամրցաշարում Հայաստանի հավաքականը 5 մեդալ նվաճեց

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-27-ը Նիսում (Ֆրանսիա) կայացավ հունա-հռոմեական ըմբշամարտի ավանդական միջազգային առաջնությունը:

Օլիմպիական չեմպիոն Անրի Դելանի 36-րդ հուշամրցաշարում հաղթողի տիտղոսը նվաճեցին Հովհաննես Վարդերեջյանը (66 կգ ք/կ) և Արթուր Ալեքսանյանը (96 կգ ք/կ): Երկրորդ տեղը զբաղեցրին Արտակ Հարությունյանը (60 կգ ք/կ) և Վարշամ Բորանյանը (74 կգ ք/կ): Բորանյանը եզրափակչում պարտություն կրեց ազգությամբ հայ Օլիմպիական չեմպիոն Վարդերես Սամուրգաշևից, որը ներկայացնում է Ռուսաստանը: Արման Պապյանը 96 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը` զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---