29 նոյեմբերի 2010 - 16:37 AMT
Էրդողանը չի հավատում, որ WikiLeaks-ում հրապարակված նյութերը կեղծ չեն

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը WikiLeaks-ում հրապարակված նյութերը «կասկածելի է» համարել: Ինչպես հաղորդում է Anatolian News Agency-ն, այդ մասին նա լրագրողներին է հայտարարել օդանավակայանում՝ Լիբիա մեկնելուց առաջ: «Մենք պետք է սպասենք ու տեսնենք, թե կայքը էլ ինչ կհրապարակի: Երբ հրապարակվեն բոլոր փաստաթղթերը, մենք կկարողանանք գնահատել թե արդյոք դրանք լուրջ փաստաթղթեր են»,-ասել է Էրդողանը: