Հայաստանի պատանեկան հավաքականը չորրորդ հաղթանակը տարավ Համաշխարհային շախմատային օլիմպիադայում

Հայաստանի պատանեկան հավաքականը չորրորդ հաղթանակը տարավ Համաշխարհային շախմատային օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը Համաշխարհային շախմատային օլիմպիադայի չորրորդ տուրում հանդիպեց Բելառուսի հավաքականի հետ:

Հաղթանակը 2,5:1,5 հաշվով տարան հայ շախմատիստները: Հաղթեցին Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Աղասարյանը ոչ ոքի խաղաց, իսկ Տիգրան Պետրոսյանը պարտվեց:

Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 13,5 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, երկրորդ տեղում Հնդկաստանն է11,5 միավորով:

Օլիմպիադան մեկնարկել է նոյեմբերի 26-ին թուրքական Բուրդուր քաղաքում և կավարտվի դեկտեմբերի 5-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---