Արամ Մանուկյան. Դատելով նրանից, թե ինչպես են նախապատրաստվում Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովին, այնտեղ ինչ-որ բան է կատարվելու

PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ ՌԴ նախագահի ու վարչապետի դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության հարցում ոչ թե տարբերվում են, այլ բավականին մոտ են»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքն այն մասին, թե ՌԴ վարչապետ Վ.Պուտինի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում տարբերվում է ՌԴ նախագահի դիրքորոշումից, ինչի մասին Ալիևն ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով օգնական Բերնսի հետ զրույցում:

Անդրադառնալով նրան, կարող է արդյոք Պետդեպարտամենտի փաստաթղթերի գաղտնազերծումն անդրադառնալ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքների վրա, Մանուկյանն ասել է, որ գագաթնաժողովի ընթացքում կարող են այնպիսի իրադարձություններ տեղի ունենալ, որ դժվար է անգամ պատկերացնել: «Դատելով նրանից, թե ինչպես են նախապատրաստվում Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովին, այնտեղ ինչ-որ բան է կատարվելու»,-նշել է Մանուկյանը: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ՌԴ ղեկավարությունը բացատրություններ կպահանջի Ադրբեջանի նախագահից, Արամ Մանուկյանն ասել է, որ Ալիևի բոլոր արտահայտությունները նախապես համաձայնեցված են եղել: «Ես գտնում եմ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները այս պահի դրությամբ ավելի լավ վիճակում են, քան ռուս-հայկական հարաբերությունները»,-ասել է Մանուկյանը:

Նախօրեին Wikileaks կայքը աշխարհի առաջատար ԶԼՄ-ներին է փոխանցել ԱՄՆ Պետդեպարտամենտի շուրջ 250 հազար նամակները, որոնք աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների ծառայողական ու գաղտնի գրառումներն են:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---