29 նոյեմբերի 2010 - 18:02 AMT
WikiLeaks. Թուրքիայի վարչապետը գաղտնի հաշվեհամարներ ունի 8 շվեյցարական բանկերում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գաղտնի հաշվեհամարներ ունի 8 շվեյցարական բանկերում: Ինչպես գրում է թուրքական Aksam թերթը, այդ մասին վկայում է WikiLeaks-ում հրապարակված 2004թ. դեկտեմբերի 30-ի փաստաթղթում: Փաստաթղթում ասվում է նաև, որ թուրքական ու ադրբեջանական կառավարություններն ատում են միմյանց: Ասվում է նաև, որ Արդարության ու զարգացման կուսակցությունում կանոնավոր կերպով սկանդալներ են առաջանում կուսակցական միջոցների բաշխման առնչությամբ:

WikiLeaks նշվում է, որ փողերի լվացման ապօրինի գործողությունների, եկամուտների թաքցման և կոռուպցիայի մեջ ամենից շատ մեղադրում են Թուրքիայի այն ժամանակվա ներքին գործերի նախարար Աբդուլկադիր Աքսուն, պետնախարար, արտաքին առևտրի պատասխանատու Կյուրշատ Տյուզմենն ու ԱԶԿ այլ պաշտոնյաներ: