29 նոյեմբերի 2010 - 18:30 AMT
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

Նոյեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպմանը քննարկվեցին դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Նույն օրը արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային հանդիպումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: