29 նոյեմբերի 2010 - 19:16 AMT
Հայաստանի համախառն միջազգային ռեզերվները 2010թ. երրորդ եռամսյակում ավելացել են 3,7 տոկոսով

Հայաստանի համախառն միջազգային ռեսուրսները 2010թ. երրորդ եռամսյակում ավելացել են 65,7 մլն դոլարով կամ 3,7 տոկոսով՝ կազմելով 1,85 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարում է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

Ընդ որում, Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների ծավալը 2010թ. սեպտեմբերի ավարտին երրորդ եռամսյակի սկզբի համեմատ կրճատվել է 0,4 տոկոսով և կազմել է 43,3 մլն դոլար:

Բացի այդ, ՀՀ համախառն արտաքին պարտքը երրորդ եռամսյակի վերջում կազմել է 691,7 մլրդ դոլար՝ ավելանալով 6,3 տոկոսով եռամսյակի սկզբի համեմատ:

Երկրի մաքուր արտաքին ռեզերվները ընթացիկ տարվա սեպտեմբերի ավարտին կազմել են 1161 մլն դոլար՝ հուլիսի սկզբի 1135,9 մլն դոլարի դիմաց: