WikiLeaks-ը գտնում է, որ օգոստոսյան պատերազմը Հարավային Օսեթիայում Ռուսաստանն է սկսել

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները փորձել են բանակցել պատերազմի կանխարգելման նապատկով և 2008թ. օգոստոսի 7-ին: Ինչպես ասվում է WikiLeaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերում, այդ տեղեկատվությունը գրանցված է Վրաստանում ԱՄՆ դեսպանի փաստաթղթերում:

«Օգոստոսի 7-ի երեկոյան, երբ կրակն էլ ավելի սաստկացավ, փոխնախարար Գրիգոլ Վաշաձեն տեղեկացրեց դեսպաններին, որ զոհվել է մեկ վրացի խաղաղապահ և մի քանիսը վիրավորվել են: Նա հայտարարել է նաև, ուր Ջավայից ռուսական սպառազինություն է գալիս: Օգոստոսի 7-ի 19:25-ին, երբ Թեմուր Յակոբաշվիլին վերադարձավ հակամարտության գոտուց, հարավօսական կողմը շարունակում էր գնդակոծել վրացական գյուղերը, չնայած հրադադարի մասին հայտարարությանը: Յակոբաշվիլին ասել է, որ գեներալ Կուլախմետովի հետ նա Ցխինվալում սպասում էր Հարավային Օսեթիայի ներկայացուցիչներին հանդիպման համար: Կուլախմետովը փորձում էր հեռաձայնել Չոչիևին և այլ ներկայացուցիչների, սակայն նրանք չէին պատասխանում: Այն ժամանակ Կուլախմետովն ասաց. «Ես ոչինչ չեմ վերահսկում, իմ թինկունքից նրանք կրակում են վրացիների ուղղությամբ»,-ասվում է դեսպանատան փաստաթղթում:

Մինչդեռ, ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ չի կարող պաշտոնապես խոսել WikiLeaks-ի տարածած սկանդալային նյութերի հավաստիության մասին:

«Թեև, ինչ վերաբերում է բովանդակությանը, այն հանգամանքը, որ ՌԴ այսօրվա իշխանությունները գործում են ուժային գերատեսչությունների միջոցով, և նրա քաղաքականությունն ու գործողությունների շրջանակը որոշվում են հենց ՊԱԿ-ի նախկին աշխատակիցներն ու այսօրվա ԱԴԾ աշխատակիցները, գաղտնիք չէ: Դրա օրինակ կարող են ծառայել Վրաստանի իրադարձությունները: Ուստի, աշխարհում ոչ ոք չի կասկածում, որ այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը»,-հայտարարել է Կալանդաձեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---