30 նոյեմբերի 2010 - 13:46 AMT
«Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԻ-ի գլխամասային գրասենյակը 2011-ին կտեղափոխվի նոր տարածք

2011-ի ընթացքում «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակը տեղափոխվելու է ավելի հարմարավետ և ժամանակակից գրասենյակ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Նոր գրասենյակ տեղափոխվելը, որը համապատասխանում է Գազպրոմբանկի կորպորատիվ ոճին, բխում է հաճախորդների շահերից, որոնց համար, ի տարբերություն նախկին հասցեում գտնվող գրասենյակի, ստեղծվելու են սպասարկման ավելի հարմարավետ պայմաններ:

Այսօր բանկն ունի 15 մասնաճյուղեր, որոնցից 6-ը` Երևանում, 9-ը` մարզերում: 2009-ին բանկը բացել է նաև «Էրեբունի» մասնաճյուղը հաճախորդների սպասարկման համար, որոնք նախընտրում են օգտվել բարձր հարմարավետությամբ օժտված ծառայություններից: