30 նոյեմբերի 2010 - 14:37 AMT
ՌԴ ԱԳՆ. WikiLeaks –ի հետ կապված պատմությունն աննախադեպ է

WikiLeaks –ի հետ կապված պատմությունն աննախադեպ է, ԱՄՆ-ն չկարողացավ ապահովել վստահելի հիմքի վրա միջպետական գործերի վարման առանցքային պայմանը, ասել է աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումը WikiLeaks-ում:

«Ոչ մի արտասովոր բան չկա նրանում, որ կառավարություններն ընթերցում են միմյանց դիվանագիտական փաստաթղթերը: Դա առանձնակի տարածում ստացավ 17-18 դարերում, երբ դա դարձավ եվրոպացի միապետների զբաղմունքներից մեկը: Դա երբեք խնդիրներ չի առաջացրել, քանի որ չի հանգեցրել պատրանքների փլուզման, որոնք երբեք էլ չեն եղել»,-ասել է աղբյուրը: Այլ բան է, ասել է դիվանագետը, երբ այդ փաստաթղթերը դառնում են հանրության սեփականությունը:

«Սա աննախադեպ իրավիճակ է, որը չի կարող ափսոսանք չառաջացնել: ԱՄՆ կառավարությունը չկարողացավ վստահություն ապահովել սեփական դիվանագիտության առջև դրված խնդիրների իրականացման հարցում»,-գտնում է ռուս դիվանագետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: