ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը գտնում է, որ արտահոսքի մեղավորները պետք է պատժվեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը գտնում է, որ WikiLeaks-ում ԱՄՆ դիվանագետների գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո ԱՄՆ-ին դժվար կլինի պահպանել միջազգային գործընկերների վստահությունը:

«Եթե խոսակցություն է եղել արտերկրի պետության ղեկավարի հետ և հետո ամեն ինչ հայտնվել է թերթերում, նրան դա դուր չի գա: Ինձ դա դուր չեկավ»,-ասել է Բուշը՝ ելույթ ունենալով Կալիֆորնիայում՝ Facebook-ի կենտրոնակայանում: «Տեղեկատվության արտահոսքը մեծ վնաս է հասցնում և արտահոսքի մեղավորները պետք է պատժվեն»,-ասել է Բուշը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---