30 նոյեմբերի 2010 - 15:18 AMT
Ստեփան Գիշյան. Հայաստանում ձևավորվում են գյուղմթերքի վերամշակման ու արտահանման ընկերություններ

Հայաստանում ձևավորվում են գյուղմթերքի վերամշակման ու արտահանման ընկերություններ, լրագրողների հետ զրուցում հայտարարել է ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը: «Դա արտադրական շղթայի մի մաս է, որ մենք պետք է ունենանք»,-նշել է նա:

Նա հավելել է, որ բանկը պատրաստ է ֆինանսավորել այն ընկերություններին, որոնք կզբաղվեն այդ հարցերով, սակայն, խնդիրը նրանում է, որ երկրում չկան մասնագիտացած ընկերություններ, որոնք կզբաղվեն սպառման նոր շուկաների որոնմամբ: «Անշուշտ, սպառման շուկաներ կան, մենք փորձում ենք ֆինանսավորել այդ ընկերությունները»,-ասել է նա:

Գիշյանը հաղորդել է նաև, որ ԱՊՀ երկրներից Հայաստան ժամանած մի շարք պատվիրակությունների հետ քննարկումների ադրյունքում պարզ է դարձել, որ իրավիճակը մեր հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում շատ ավելի բարվոք է, հաշվի առնելով բնակլիմայական պայմանների, մասնավորապես, երաշտի, հետևանքները, որոնք կզգացվեն նաև 2011թ. :