30 նոյեմբերի 2010 - 17:15 AMT
«Վեցյակը» կբանակցի Իրանի հետ դեկտեմբերի 6-7-ին Ժնևում

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով ղեկավար Քեթրին Էշթոնը հաստատել է, որ «վեցյակը» (ՌԴ, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա ու Գերմանիա), կբանակցի Իրանի հետ դեկտեմբերի 6-7 Ժնևում:

Նախօրեին Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդ Ռեզա Սաջադին հայտնել է, ոև Թեհրանը սկզբունքային համաձայնություն է տվել Ժնևում բանակցությունների հարցում, հայտնում է MIGnews.com-ը:

Ավելի վաղ Թուրքիան էր իր ծառայություններն առաջարկել բանակցությունների կազմակերպման հարցում, սակայն Իրանը մերժեց Անկարային