2010 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 35.2%-ով30 նոյեմբերի 2010 - 17:51 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. Հայաստանում հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 9,6 մլն լիտր կոնյակ, ինչը 35,2%-ով ավելի է 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ այդ նույն ժամանակահատվածում երկրում արտադրվել է 8,1 մլն լիտր օղի, ինչը 12,9% -ով պակաս է 2009 թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշից: Բացի այդ, 2010 թ. հունվար-հոկտեմբերին արտադրվել է 3,5 մլն լիտր գինի` 2009 թ. նույն ժամանակահատվածի 2,8 մլն լիտրի փոխարեն (26,8%-ով ավելի): Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 14 մլն լիտր գարեջուր, ինչը 44,3%-ով ավելի է 2009 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվածից: Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 54%-ով` կազմելով 279,3 հազ. լիտր: Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը հունվար-հոկտեմբեր ամիսներին կրճատվել է 0,3%-ով` կազմելով 29,1 մլն լիտր: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |